Արմեն Սարգսյանի ստորագրությամբ ՀՀ-ում կատարվել են պաշտոնական փոփոխություններ

ՀՀ նախագահը ստորագրել է պաշտոնավարման փոփոխությունների մասին հրամանագրեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք-էջից.

1. Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին.

Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ:

2․ Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ նշանակելու մասին.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է փոխվարչապետ:

3. Արշակ Կարապետյանին ՊՆ նախարար նշանակելու մասին.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արմեն Սարգսյանը Արշակ Կարապետյանին նշանակել է պաշտպանության նախարար։

4. Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արմեն Սարգսյանը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է շրջակա միջավայրի նախարար:

5. Նարեկ Մկրտչյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արմեն Սարգսյանը Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: