Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ

Ընտրությունները չեն լուծել մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները, հետևաբար այդ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն նույնպես:

Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ:

Մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու մի կողմից շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր ընտրություններ:

Մյուս կողմից, քանզի ապրում ենք ֆորսմաժորային իրավիճակներում, ընդդիմությունը պետք է կատալիզացնի հանրային գործընթացները՝ այդ ֆորսմաժորների ընթացքում հասարակությանը միախմբելու և փողոցային ու քաղաքական պայքարները մեկտեղելու համար:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից