Տավուշից Ադրբեջանի նավթամուղերն ինչո՞ւ չեն խոցում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներին, որն ըստ փաստաբանի՝ դավադրության արդյունք էր, քանզի մենք պարտվել ենք երկու շրջանում, մնացածը՝ հանձնվել է առանց կրակոցի։

2․Հայաստանի պաշտպանական և դիվանագիտական գերատեսչությունների, ինչպես շեշտեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը՝ չգոյությանը

3․Ռուսաստանի՝ Հարավային Կովկասի վերահսկողությունը Թուրքիային զիջելուն

4․Սյունիքում տիրող հասարակական տրամադրություններին, որտեղ հյուրի խոսքով՝ դիմադրություն է լինելու և փրկությունը Սյունիքից է գալու

Ամփոփելով՝ Զարուհի Փոստանջյանը շեշտեց մի պարզ ճշմարտություն․«Ով վերահսկում է Շուշիին՝ վերահսկում է ամբողջ Արցախը»։

Մանրամասները՝ տեսանյութում