Դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար․ Զոհրաբյան

Ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, ում ազերի անասունները դաժան ծեծի են ենթարկել ու նվաստացրել:

Ու մինչ Ալիևը Զանգեզուրի հետ կապված իր ծրագրերի մասին օրը յոթ անգամ ասուլիս է տալիս, մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների և քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ։

«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության անունից դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու և պարզապես մտահոգված հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։