Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ դասական պարտիայում:

Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Երկրորդ պարտիան ավարտվեց Մարտիրոսյանի պարտությամբ:

Քառորդ եզրափակիչի մասնակիցը կորոշվի թայ-բրեյքում: