Թուրքական ընկերությունը նախագծում է դեպի Շուշի նոր երկաթուղային ճանապարհ

Աշխատանքներ են տարվում դեպի Շուշի գնացող երկաթուղու նախագծման ուղղությամբ, հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովին։

Փակ բաժնետիրական ընկերության ղեկավարը նշել է, որ վերոնշյալ երկաթուղու նախագծման աշխատանքներն իրականացվում են թուրքական ընկերության կողմից։