Չարենցավանի թիվ 3 դպրոցում բացվեց հերթական ամերիկյան գրադարանը (տեսանյութ)

2021 թվականի ապրիլին Չարենցավանում անցկացված անգլերենի մրցույթից հետո քաղաքի թիվ երեք դպրոցում բացվեց ամերիկյան հատուկ գրադարան՝ մրցույթում հաղթած Ռիմա Վարդանյանի՝ երրորդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհու փայլուն արդյունքների շնորհիվ։ Ծրագրի իրականացման և գաղափարի հեղինակը ամերիկաբնակ 16-ամյա Նորայր Խալաֆյանն է, որը երկու տարին մեկ իրականացնում է անգլերենի մրցույթի կազմակերպչական աշխատանքները: