Ադրբեջանի վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է. Վազգեն Մանուկյան

Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը կրակում հենց Երասխի հատվածում։

«Մի բանը շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվո հարց էր և իրենք լուծում են այդ հարցը։ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների։ Ինչ իրենք անեն, կարող է անկապ թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է»,- ասաց Վազգեն Մանուկյանը։