Ադրբեջանի նախկին արտգործնախարարը պահանջում է մեկուսացնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպաններին

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն իր վերաբերմունքն է արտահայտել առ այն, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մինսկի խումբը վերջնականապես մեռավ… երեք պետությունների դեսպանները պետք է պաշտոնական և հանրային մեկուսացման ենթարկվեն (չընդունել նրանց և չընդունել որևէ միջոցառմանը նրանց հրավերները), քանի դեռ նրանք չեն գնացել Շուշա: Յուրաքանչյուր ոք, որը կխախտի այս կանոնը, լրատվամիջոցներում ենթարկել քննադատության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է թշնամի երկրի նախկին արտգործնախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հրաժարվել են մասնակցել Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված դիվանագետների այցին: