Բելգիայում 90-ամյա կինը մահացել է կորոնավիրուսի միանգամից երկու շտամով վարակվելուց հետո

Բելգիայի բնակչուհին մահացել է մարտին 90 տարեկան հասակում՝ վարակվելով կորոնավիրուսի միանգամից երկու շտամով՝ «ալֆա» և «բետա»: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Agence France-Presse- ը՝ ներկայացելով բելգիացի գիտնականների ուսումնասիրությունը։

Կինը հոսպիտալացվել էր մարտին Ալստ քաղաքում: Սկզբում հիվանդն ունեցել է արյան մեջ թթվածնի լավ մակարդակ, բայց նրա վիճակն արագ վատացել է, և նա հինգ օր անց մահացել է: Պարզաբանվում է, որ հիվանդը պատվաստված չի եղել:

Ինչպես նշել է հետազոտության հեղինակ մոլեկուլային կենսաբան Աննա Վանկիրբերգենը, հավանականություն կա, որ կինը ձեռք է բերել այդ շտամները երկու տարբեր մարդկանցից: Նրա կարծիքով, միանգամից երկու շտամով վարակման երեւույթը «հավանաբար թերագնահատված է», դրա հետագա ուսումնասիրությունը չափազանց կարևոր է: