Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

ԿԸՀ-ն որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Վահեի Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։