Կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է բժիշկ-վարակաբան Դմիտրի Հարությունյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք կորոնավիրուսի դեմ պատվաստման վիճակագրությունից և պատվաստանյութի արդյունավետությունից, արդո՞ք պատվաստումներին զուգահեռ կրճատվում է վարակի տարածումը, ինչպիսի՞ն է վիճակագրությունը։

Հնարավո՞ր է մոտ ապագայում ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, պատվաստումը պարտադի դառնա։ Դմիտրի Հարությունյանն ասաց, որ անգամ եթե փաստացի պարտադրանք չլինի, ապա մի շարք սահմանափակումների միջոցով մարդկանց կդրդեն ստիպված պատվաստվել, այլապես կզրկվեն բնականոն կյանքի հնարավորությունից։

Անդրադարձանք նաև վարակի հնարավոր մուտացիաների թեմային, ինչը ըստ էության պատվաստանյութի արդյունավետությունը զգալիորեն նվազեցնում է կամ զրոյացնում։

Մանրամասները՝ տեսանյութում