Մեր հողում կանգնած է թշնամու զորքը՝ որոշ տեղերում հենց ճամփեզրին, ավելի մոտ տարածության վրա, քան Հրապարակի կենտրոնից մինչև շատրվանն է

Մի ժամանակ հպարտանում էինք Հանրապետության հրապարակով անցնող հայկական անպարտ բանակի կուռ շարքերով, հիմա՝ նույն վայրում կանգնած ոստիկանության պարեկային ծառայությամբ։

Մեզ, պատկերավոր ասած, Բելգիաներում զգալու պատրանքը չի թողնում վերջնականապես ընկալել, որ «ինչ-որ հեռավոր» Սյունիքում կամ Գեղարքունիքում, պարեկներից ոչ պակաս «հագած-կապած», մեր հողում կանգնած է թշնամու զորքը՝ որոշ տեղերում հենց ճամփեզրին, ավելի մոտ տարածության վրա, քան Հրապարակի կենտրոնից մինչև շատրվանն է։

#չՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից