ԱԱԾ-ը Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան

«Այս պահին ԱԱԾ-ն անհասկանալի պատճառներով, ապօրինաբար Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին»։ Այս մասին ահազանգում է  «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ էր տարվել Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Սակայն ավելի ուշ նրան բաց էին թողել։