Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև ՔՊ-ը․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրու թյունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ»։