«Ֆեյսբուքը» կսկսի նախազգուշացնել օգտատերերին, որ նրանք կարող են տեսնել «ծայրահեղական կոնտենտ»

Facebook Inc-ը սկսելու է նախազգուշացնել որոշ օգտատերերի այն մասին, որ նրանք կարող են տեսնել «ծայրահեղական կոնտենտ»։

Թվիթերում հրապարակված սքրինշոթերում երևում է ծանուցում հարցով. «Դուք մտահոգ եք, որ ձեր ծանոթներից ինչ-որ մեկը դառնում է ծայրահեղակա՞ն», և մեկ ծանուցում՝ նախազգուշացմամբ, որ օգտատերը «գուցե, վերջերս ենթարկվել է վնասաբեր ծայրահեղական կոնտենտի ազդեցությանը»։ Երկու ծանուցումն էլ պարունակել են հղումներ «աջակցություն ստանալու» համար։

«Ֆեյսբուքը» հայտարարել է, որ ոչ մեծ թեստը, որն անցկացվում է միայն նրա հիմնական պլատֆորմում, գործարկվել է Միացյալ Նահանգներում որպես սոցցանցում արմատականացման կանխմանն ուղղված գլոբալ մոտեցման պիլոտային նախագիծ։

«Այդ թեստը մեր ավելի լայն աշխատանքի մի մասն է՝ գնահատելու համար «Ֆեյսբուքում» այն մարդկանց ռեսուրսների տրամադրման և աջակցության միջոցները, որոնք կարող էին փոխգործակցել ծայրահեղական կոնտենտի հետ կամ ենթարկվել դրա ազդեցությանը, կամ էլ կարող են իմանալ մեկին, որը ենթարկվում է ռիսկի»,- ասել է «Ֆեյսբուքի» ներկայացուցիչը։ «Մենք համագործակցում ենք ոչ կառավարական կազմակերպությունների և ոլորտի ակադեմիական փորձագետների հետ և հույս ունենք, որ ապագայում կիսվելու բան կունենանք»։