Պայքարը փողոցից տեղափոխվելու է խորհրդարան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

Այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ-ին։ Բայց որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ՝ առանձին-առանձին։ Այսօր առավոտյան «Հայաստան» դաշինքն արդեն ներկայացրել է դիմումը ՍԴ։ «Պատիվ ունեմ»-ը շուտով կներկայացնի։ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՍԴ են դիմելու ժամը 15:00-ին: Այսպիսով երեք քաղաքական ուժեր առանձին դիմել են ՍԴ՝ ներկայացնելով իրենց փաստերը, ի՞նչ ակնկալիքներ կան ՍԴ-ից և ի՞նչ որոշումներ կարող է գերագույն դատարանը կայացնել՝ չեղարկել ընտրություններ, նոր ընտրություններ նշանակել, երկրորդ փուլ նշանակել։ Այս հարցադրումներով դիմեցինք հաղորդման հյուրին։

Եթե դատարանը որևէ բեկումնային որոշում չկայացնի, փաստորեն դաշինքները վերցնելու են մանդատները և մտնեն խորհրդարան։ Ինչո՞վ է հիմնավորված այս որոշումը, արդյո՞ք ընդդիմությունը կունենա բավարար ներուժ իշխանությանը հակակշիռ ստեղծելու, և օրինակ մեզ համար ոչ նպաստավոր օրինագծերին դեմ քվեարկելու և դրանց օրենքի ուժ ստանալուն խոչընդոտելու  համար։ Մյուս կողմից մենք տեսանք, որ նման կարևոր փաստաթղթերն առանց ԱԺ վավերացվելու և ՍԴ-ի ստորագրվում են։ Ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում պայքարել դրա դեմ։

Արթուր Խաչատրյանի հետ խոսեցինք նաև Հայաստանի անվտանգության ու սահմաններին տիրող իրավիճակի, ռազմագերիների մասին։

Ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում Արցախի կարգավիճակի ընդունման հարցը և արդյո՞ք հիմա Հայաստանը չի կարող ճանաչել Արցախի անկախությունը։

Մանրամասները՝ տեսանյութում