Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

Հունիսի 30-ից հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ը հանրապետության առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևանում՝ հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: