Այս հակահայ իշխանության դեմ պայքարը շարունակվում է, այն կընթանա և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական  մեկնաբան Հայկ Խալաթյանն է։

Ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Իրականությունը սակայն բոլորովին այլ է. թշնամու զինված խմբերը դեռ Հայաստանի սուվերեն տարածքում են, և նրանց ներկայությունն արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է, Բաքվից վերադարձված չեն մեր ռազմագերիները, ադրբեջանաթուրքական սպառնալիքը կախված է Հայաստանի գլխին։

Ընտրություններից ընդամենը օրեր են անցել, և երկրում բողոքի ցույցերը մեկը մյուսին են հաջորդում: Մի կողմում գերիների ու անհետ կորածների հարազատներն են իրենց բողոքի ձայնը բարձրացնում։ Մյուս կողմում գյուղացիները բողոքում են ոռոգման ջրի բացակայությունից, ճանապարհներ են փակում ու հիշեցնում Փաշինյանին՝ իր տված և դեռ չկատարած խոստումների մասին։ Սահմանային գյուղերի բնակիչներն էլ ամեն օր ճակատ -ճակատի կռիվ են տալիս երկիր ներխուժած ադրբեջանական զորախմբերի դեմ, որ խաթարել են իրենց գյուղատնտեսական աշխատանքները՝ արգելելով հայ մարդուն իր իսկ հողատարածքներում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: