Թուրքիան Ալիևին կուղարկի Մոսկվա՝ իր ռազմաբազաները օրինականացնելու համար

Ամեն օր համոզվում ենք, որ Հայաստանը և հայերը դեռ երկար կսնվեն «ներքին թուրքերի» իշխանության կառավարման պտուղներով` իրենց ավազակապետ Փաշինյանի և իրենց թիկունքում գտնվող ուժերի գլխավորությամբ: 2021 թ. հունիսի 17-ին Բաքվում Էրդողանը հստակ հայտարարեց պանթուրքիզմի և սիոնիստների ծրագրի մասին, որը մտադիր են շատ արագ կյանքի կոչել. «Թուրքական ռազմաբազա ստեղծելու (այսինքն՝«Կովկասի թաթարստանում») հարցը չի անցնում հայտարարագրի դրույթներից: Այս հարցի զարգացումը հնարավոր է: Այս թեման կարող է արծարծվել և կյանքի կոչվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն կարող է իրականացվել»:

Երևանյան տականքներն ամեն ինչ արեցին, որպեսզի ոչ ոք հաշվի չառնի Հայաստանի ու հայերի կարծիքը: Նշենք՝ Էրդողանն ուղղակիորեն ասում է, թե ումից և ինչից ի վերջո կախված կլինի Հայաստանի շուրջ բոլոր թուրքական ռազմաբազաների լեգիտիմացումը՝ «Ալիևի և Պուտինի խորհրդակցություններից»:

Եվ 2021 թ. հունիսի 20-ից հետո՝ Հայաստանում ցանկացած իշխանության օրոք մենք բոլորս ստիպված կլինենք ապրել ամբողջական օկուպացիայի պայմաններում՝ անորոշ ժամանակով: Սա էր, ինչին փորձում էր հասնել Տեր-Պետրոսյանը իր ժամանակ, և դա իրագործվեց նրա «աշակերտ» Փաշինյանի կողմից:

Հարցը վերաբերում է հենց թուրքական ռազմաբազաների օրինականացմանը, ոչ թե ինչ-որ հենակետերի ստեղծմանը: Ի տարբերություն Ռուսաստանի և հարևան Իրանի, մենք վաղուց գիտեինք, որ Նախիջևանի մարզը Թուրքիան ամբողջությամբ վերածել է թուրքական ռազմաբազայի: Իսկ Արցախում, այսպես կոչված, «հրադադարի գործադրման դիտարկման (մոնիտորինգի) համատեղ կենտրոնը» Թուրքիայի ապագա ռազմաբազան է, և դա անպայման տեղի կունենա, քանի որ Պուտինը շարունակում է Կովկասում իր դիրքերը հանձնել «եղբայր Էրդողանին»: Թուրքերը և կովկասյան թաթարները ռուս զինվորականներին դուրս կվռնդեն Արցախից, երբ դա իրենց անհրաժեշտ լինի: Եթե ​​Մոսկվայում որոշ միամիտներ կասկածում են դրանում, ապա հիշեցնեմ, թե ինչ պատահեց ռուս զինվորականների հետ, որոնք Հոկտեմբերյան (1917) հեղաշրջումից հետո փախան կովկասյան ռազմաճակատից և փորձեցին հասնել իրենց տները: Կովկասի պատմության մեջ այս իրադարձությունները հայտնի են «Շամխորի կոտորած», կամ «Շամխորի ջարդ ու սպանդ», կամ՝«Շամխորի դեպքեր» անունով: 1918 թվականի հունվարի 9-ին (22) սկսվեց նախօրոք զինաթափված ռուս զինվորների ու սպաների ծրագրված դաժան ոչնչացումը: Կովկասյան ռազմաճակատից տուն վերադարձող ռուս զինվորների զենքերը զավթելու համար կատարվեց թաթարական (ըստ 1897 թ. մարդահամարի և այդ ժամանակվա տերմինաբանության) զինված խմբավորումների հարձակումը: Գնացքների վրա հարձակմանը մասնակցում էին այսպես կոչված Վայրի դիվիզիայի առաջին հեծելազորի թաթարական գնդի զինծառայողներ, մուսավաթականներ, ինչպես նաև տեղի բնակիչներ: Հուսով եմ `բոլորը հասկանում են, թե ովքեր էին այդ «տեղի բնակիչները»: Իհարկե, այնուամենայնիվ դիմադրություն կար ռուսների կողմից. Շամխորի երկաթուղային կայարանում կային զինվորներ, որոնց թուրքերը չէին հասցրել զինաթափել: Պատմաբան Վ.Պ.Բուլդակովը նշում է, որ «անհնար է հաշվել երկու կողմերից էլ սպանվածների ու ողջ-ողջ այրվածների թիվը»: Պատմաբաններ Մ. Վոլխոնսկին և Վ. Մ. Մուխանովը միայն նշում են, որ «զոհերի թիվը երկու կողմերից էլ ահռելի էր»:

Եվ «սովետական ​​ժամանակաշրջանում», և այժմ՝ հանուն «ռուս-ալիևյան բարեկամության» «Շամխորի իրադարձությունները» խնամքով թաքցվում են հենց ռուսներից, Ռուսաստանի քաղաքացիներից:  Հուսով եմ, որ գոնե ՌԴ Զինված ուժերի  գեներալները արխիվներից գիտեն, թե ովքեր են կովկասյան թաթարական «ինտերնացիոնալիստները»։

Մեկ անգամ ևս դիմենք Էրդողանի «ուղերձին»։ Այն ուղղված է ոչ միայն հայերին և Իրանին, թուրքը հասկացրեց, որ շուտով իր «սուրհանդակ» Ալիևին այցով կուղարկի Մոսկվա: Տեսեք, թե Թուրքիան քանի բարեկամության և դաշնակիցներ լինելու հավաստիացումներ է ստացել ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում `ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Եվրոպայից: Արևմուտքը պահպանում է իր խաղադրույքը Թուրքիայի վրա և Անկարային ուղղորդում է Կովկասը գրավելու հարցում: Իրանը դեմ կլինի դրան և անպայման կհակաազդի, բայց իր՝ իրանական ձևով: Հարցն այն է, թե ի՞նչ դիրքորոշում կունենան Ռուսաստանն ու Պուտինն անձամբ: 

Սերգեյ Շաքարյանց