Կիրակի օրվա մեր բանական ձայնով հենց մենք ենք որոշելու, արդյո՞ք լուռ են մնալու Սուրբ Ամենափրկչի զանգերը, թե՞ ղողանջելու են՝ ավետելով մեր հարություն

Մոտ մեկ ժամից սկսվելու է լռության օրը։ Սակայն արդեն գրեթե ութ ամիս է ցավալիորեն լուռ են նաև Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչի զանգերը։

Խորհրդանշականորեն լուռ է հենց ինքը՝ Ամենափրկիչը, քանզի Շուշիում Նրան պատշաճում է պատարագով խոսել միայն հայերեն, այլ ոչ թե ինչ-որ վաչկատուն բարբառով։

Կիրակի օրվա մեր բանական ձայնով հենց մենք ենք որոշելու, արդյոք լուռ են մնալո՞ւ Սուրբ Ամենափրկչի զանգերը, թե՞ ղողանջելու են՝ ավետելով մեր հարությունը, արդյոք Ամենափրկիչն ինքը լուռ է մնալո՞ւ, չցանկանալով պղծել ՛շուրթերը բարբարոս լեզվով, թե՞ կրկին խոսելու է վայելչագեղ հայերենով։

#Պատիվ_ունեմ

#ոչ_մի_ձայն_կապիտուլյանտին

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։