Նիկոլ Փաշինյանը հանձնարարում էր գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը, իրեն զեկուցել գրագրություններն ու դոսյեներ հավաքել նրանց դեմ. Վանեցյանը սկանդալային բացահայտում է արել

Նիկոլ Փաշինյանը հանձնարարում էր գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը, իրեն զեկուցել գրագրություններն ու դոսյեներ հավաքել նրանց դեմ. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը սկանդալային բացահայտում է արել «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պատմեց, որ զեկուցել է Փաշինյանին, որ շիշ բռնողի ընտանիքի Ամանորի մի քանի միլիոնանոց ծախսը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում հոգացել է քրեական մի տարր, մինչդեռ Փաշինյանը հրահանգել է ընթացք չտալ:

ԱԱԾ-ն Փաշինյանին նաև տեղեկացրել շիշ բռնողի կողմից տուն, մեքենա գնելու ֆինանսական աղբյուրների մասին, սակայն կրկին թույլ չի տվել քայլեր ձեռնարկել՝ իրավական գնահատական տալու փոխարեն դոսյե հավաքելով թիմակցի դեմ:

Մանրամասն՝ տեսանյութում