Ժանգոտած մեխերով հունիսի 21-ին անձամբ եմ զբաղվելու․ Փաշինյանը այսօր էլ քարոզարշավի է գնացել ուրագով (տեսանյութ)

Թավիշի ժամանակներն ավարտվում են, ժողովուրդ ջան: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Արարատի Մարզի Մասիս քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ցույց տվեց ձեռքի ուրագն ու ասաց. «Էս գործիքը գիտեք չէ՞ ինչի համար է, ժանգոտ մեխերը հանելու համար է: Ժանգոտած մեխերով, այդ թվում էս մարզի, հունիսի 21-ին անձամբ եմ զբաղվելու իրենցով: Բայց դրա համար հարկավոր է, որ հունիսի 20-ին գնաք ընտրական տեղամասեր, վերցնեք քվեաթերթիկ համար 3-ը:

Հունիսի 20-ին գնում ենք ընտրական տեղամասեր և մեր բոլորի թավշե մանդատը փոխարինում ենք պողպատե մանդատով, և այդ պողպատե մանդատով Հայաստանում հաստատում ենք օրենքի և իրավունքի դիկտատուրա: Այդ պողպատե մանդատով հանում ենք բոլոր ժանգոտած մեխերին, այդ թվում Արարատի մարզի, այդ թվում Մասիս քաղաքի»:

Մանրամասները՝ տեսանյութում