Սպիտակ տունը մեկնաբանել է, թե որ ոլորտներում է պատրաստ համագործակցել Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության, Սիրիայի և Արկտիկայի հետ կապված թեմաների, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:

Նրա խոսքով` Վաշինգտոնի դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում հիմնված է «երկու հիմնարար տարրերի» վրա: Նախևառաջ, Միացյալ Նահանգներն ուշադրություն է դարձնում ընդհանուր շահերի վրա, որտեղ կողմերը կարող են «միասին աշխատել` արդյունքների հասնելու համար, որոնք կծառայեն ի շահ ԱՄՆ-ի և ամերիկյան ժողովրդի»:

«Տեսնենք, թե ինչ կլինի: Կա ռազմավարական կայունության հարց: Կա Սիրիա և մարդասիրական հասանելիության խնդիր: Հարցեր կան կապված Արկտիկայի հետ: Եվ այլ ոլորտներ, որտեղ մեզ ձեռնտու կլինի Ռուսաստանի հետ աշխատելու հիմք գտնել»,- ասել է Սալիվանը Բրիտանիայից Բրյուսել ինքնաթիռում կայացած ճեպազրույցում, որի սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Պաշտոնյան նաև հայտարարել է հարաբերությունների երկրորդ «տարրի» մասին, որի գաղափարն այն է, որ Միացյալ Նահանգները պետք է «հստակորեն հայտարարի այն վնասակար գործողությունների մասին, որոնք մենք չենք հանդուրժելու և որոնց մենք հակազդելու ենք»:

«Մենք չենք կարող երաշխիքներ տալ, թե ինչ կանի Ռուսաստանը, բայց կարող ենք խոստումներ տալ Ամերիկայի գործողությունների վերաբերյալ, այսինքն` մենք կպատասխանենք, եթե այդ չարամիտ գործողությունը շարունակվի»,- հավելել է Սալիվանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բրիտանական Քորնուոլում G7-ի գագաթնաժողովից հետո գնացել էր Բրյուսել, որտեղ հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕի գագաթնաժողովը: Երկու օր անց Ժնևում Բայդենը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Ինքը` Բայդենը, կիրակի հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է համագործակցել Ռուսաստանի հետ շատ հարցերում, այդ թվում` Լիբիայի և Սիրիայի:

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ կողմերը պետք է վերականգնեն անձնական կապերը, ուղիղ երկխոսություն հաստատեն և իսկապես գործող փոխգործակցության մեխանիզմներ ստեղծեն:

Կրեմլում ընդգծել էին, որ բանակցություններից «շատ բան» չեմ ակնկալում` Ռուսաստանի ու ԱՄՆի միջև առկա տարաձայնությունների պատճառով: Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն ռուսամերիկյան հարաբերությունները, ռազմավարական կայունությունը, COVID-19-ի դեմ պայքարը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: