Այս իշխանությունները վերարտադրվելու որևէ հնարավորություն չունեն. Արսեն Բաբայան (տեսանյութ)

ՀՀ մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավն անցնում է գերազանց: Հանդիպելով քաղաքացիների հետ մենք համոզվում ենք, որ այս իշխանություններին հեռացնելն՝առաջնահերթություն է: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը:

Նա նշել է, որ այս իշխանությունները վերարտադրվելու որևէ հնարավորություն չունեն:

«Մեր քարոզարշավի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի ռեյտինգի աճը դուր չի գալիս այս իշխանություններին: Այդ պատճառով մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են ուժեղ քաղաքական ճնշումներ»,- նշել է Բաբայանը: