2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրվեց հայտնի փաստաթուղթը, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախի 75%-ը՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման

Վերջին երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարված դավաճանական ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի դիտավորյալ իջեցնի հայ հասարակության կողմից տեղեկատվության ընկալման մակարդակը՝ հասցնելով այն գրեթե «Կիսաբաց լուսամուտներ» սկանդալային հեռուստաշոուի մակարդակին։ Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, դեռ կան ադեկվատ քաղաքացիներ, բայց հասարակության զգալի մասը ենթարկվեց այդ գայթակղությանը, և «սենսացիոն փաստեր» արտահայտության ներքո, ակնկալում էին տեսնել, օրինակ, ինտիմ տեսահոլովակներ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կյանքից։ Հավատացեք, այս ձայնագրությունը շատ ավելի կարևոր ու հետաքրքիր է։

Ամենայն հարգանքով, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների սխալն այն է, որ իրենք չտրամադրեցին հրապարակված ձայնագրության ամբողջական քրոնոլոգիան ու վերլուծությունը, որպեսզի հասարակության համար ավելի հեշտ լինի հասկանալ այն։ Ցավոք, քչերն են ծանոթ Արցախյան հիմնահարցի լուծման բանակցությունների նրբություններին ու գործընթացին։

Ներկայացնում եմ հրապարակված ձայնագրությանը նախորդող համառոտ քրոնոլոգիան ու վերլուծությունը։

✅Ադրբեջանի իշխանությունները հասկանում էին, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ երկարաժամկետ բանակցային գործընթացը աստիճանաբար տանում էր Բաքուն փակուղի: 2016 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային խոստովանեց, որ փակ դռների հետևում Ադրբեջանի ղեկավարության առջև դրված է հստակ պայման՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջակայքում գտնվող յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու դիմաց:

✅ 2016-ի ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ կատարեց Արցախի Հանրապետության դեմ՝ փորձելով հարցը լուծել բլից-կրիգով, բայց հուժկու հարված ստացավ հայկական կողմից:

✅ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարության ներքո ստորագրվում է երեք պայմանագրեր (Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Ժենևում), որոնց համաձայն, առաջիկա մի քանի տարիների ընթացքում Արցախի ողջ սահմանային տարածքում (ներառյալ յոթ շրջաններ) պետք է դիտորդական խումբ տեղակայվեր՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:

✅ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները, արևմտյան հասարակական կազմակերպությունների,  մասնավորապես՝ Սորոսի հիմնադրամի օգնությամբ, սկսում են ներդրումներ կատարել Հայաստանի ներսում հինգերորդ շարասյունն ամրապնդելու համար: Ըստ տարբեր աղբյուրների՝ միայն 2016-ից 2018 թվականները Հայաստան է փոխանցվել 48 միլիոն դոլար:

✅ 2018-ին հինգերորդ շարասյանը Բաքվից ազդանշան է տրվում՝ գործողություններն ակտիվացնելու համար: Նիկոլ Փաշինյանը սկսում է իր հայտնի «ճամփորդությունը»։ Հայաստանում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որն ավելի հայտնի է որպես «Թավշյա հեղափոխություն»: Իշխանության են գալիս դավաճաններն ու տհասները:

✅ 2018-ի մայիսի 12-ից Սոչիում Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի տապալման սկիզբն է դնում՝ իրեն գժի տեղ դնելով։ Դրանով Փաշինյանը միտումնավոր ազատում է Ադրբեջանի նախագահ Ալիևի ձեռքերը՝ շանս տալով վերջինիս լայնամասշտաբ պատերազմի:

✅ 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը սկսում է լայնամասշտաբ պատերազմ՝ այս անգամ արտաքին ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի, Իսրայելի և ահաբեկիչների ակտիվ օժանդակությամբ:  Թշնամին չկարողացավ ամբողջությամբ գրավել Արցախը երկու պարզ

պատճառով. նախ` հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրի համար կյանքի կռիվ տալու հայ զինվորների աննախադեպ հերոսության, և Ռուսաստանի ուղղակի միջամտության պատճառով։ Պետք է խոստովանենք, որ Մոսկվան հետաքրքրված չի, որ հակամարտությունն ամբողջությամբ լուծվի, մասնավորապես՝ ի օգուտ Ադրբեջանի (տե՛ս տարածաշրջանի պատմությունը 19-րդ դարից):

✅ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրվեց հայտնի փաստաթուղթը, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախի 75%-ը՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից