Գյումրիում երեկվա տապալումից հետո Փաշինյանը կատաղության մեջ է ընկել

Երեկ Շիրակի մարզպետն անմոռանալի երեկո է ունեցել։

ArmVoice թելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել ու գրել, որ այդ ու ԱԱԾ կողմից տրամադրված այլ տեսանյութեր դիտելուց հետո Նիկոլ Փաշինյանն ընկել է կատաղության մեջ` հայտարարելով, որ մարզպետն ու այլ պաշտոնյաներ, ինչպես նաև պատգամավորները իրեն «քաշել են» ու փաստացի աշխատում են Ռոբերտ Քոչարյանի օգտին։

«Նման լիակատար տապալում Գյումրիում, որտեղից Նիկոլը սկսել էր իր քայլերթը դեպի Երևան, նա վաղուց չէր ունեցել։ Եվ նույնիսկ մոտակա գյուղերից շտապ կարգով հավաքագրված «միտինգավորները» իրավիճակը չեն փոխել, այլ միայն ընդգծել են տապալման ողջ խորությունը»,- գրում է թելեգրամյան ալիքը։