Սպիտակի ոստիկանապետը հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը․ նույն օրը նրան հեռացրել են աշխատանքից․ Մամիջանյան

Ոստիկանապետը կանգնել է թասիբով հայերի թասիբին
Սպիտակ քաղաքում տեղի ունեցած կապիտուլյանտի հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել. տեղի բնակիչները «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին, որից հետո անվտանգության աշխատակիցների հրահանգով ոստիկանական ուժերը փորձել են հեռացնել արժանապատիվ սպիտակցիներին։ Միջադեպին խառնվել է քաղաքի միլպետի պաշտոնակատարը և հրահանգել ձեռք չտալ ցուցարարներին։ Կապիտուլյանտի հետ քաղաք ժամանած ուսապարկ-պատգամավորներից մեկը լկտիաբար պահանջել է, որ ոստիկանապետը դեպքի վայրից հեռացնի ցուցարարներին՝ ասելով. «Դու ո՞վ ես, որ չես թողնում ոստիկանները ուժ կիրառեն»։ Ոստիկանապետը նորից հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը։
Նույն օրը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացրել են աշխատանքից։
Կոչ եմ անում, որ Սպիտակի ոստիկանապետի օրինակին հետեւեն բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները և հրաժարվեն կատարել ազգադավ հրամանները։
Հաղթանակին բան չմնաց…
Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից։