Ադրբեջանական լրատվամիջոցները՝ Արթուր Վանեցյանի և Սերժ Սարգսյանի մասին

Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները շարունակում են անդրադառնալ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի այցին Արցախ։

Ուշագրավ է, որ «հրապարակումներից» մեկում Ադրբեջանի վախերը դրսևորվում են «Պատիվ ունեմ» դաշինքի թշնամական պիտակավորումներում։

Դրանում, մասնավորապես, Ա. Վանեցյանը բնորոշվում է որպես «Կրեմլի հովանավորությունը վայելող գործիչ», իսկ Հայաստանի երրորդ նախագահ Ս. Սարգսյանը՝ Ադրբեջանի դեմ գործած «տեռորիստ»։

Բաքվի բռնապետի գրչակներին կուզենայի հավաստիացնել, որ, այո՛, մեր դաշնակիցների և բարեկամների հետ սերտ համագործակցային մթնոլորտում «Պատիվ ունեմ» դաշինքը օր ու արև չի տալու թշնամուն։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։