Մեր տղերքի դիերով լի «պադվալներ» էլի կան, դիակները լցրել են որտեղ պատահի. անձամբ Նիկոլն է հրահանգել թաքցնել զոհերի իրական թիվը. Գառնիկ Իսագուլյան

Հիմնական գործընթացները պետք է տեղի ունենան մինչև ընտրությունը,այլապես հունիսի 21-ին եթե Նիկոլ Փաշինյանը կեղծ թվեր հրապարակի ու հայտարարի, թե հաղթել է, ապա հետընտրական գործընթացն անհնար կլինի։

«Եթե օրինակ Նիկոլը հայտարարի, որ հաղթել է, և ԱՄՆ դեսպանն էլ շնորհավորի, ապա դրանից հետո նրա ձեռքերն ազատ կլինեն և եթե հունիսի 21-ին որևէ մեկը որ փորձի փողոց դուրս գալ, ապա միանգամից կհայտնի ճաղերի հետևում։ Սա ասում մեր ընդդիմադիր բոլոր դաշինքներին, որպեսզի հասկանան մի բան, հետընտրական գործընթաց չի լինելու, ամեն ինչ պետք է անել մինչև ընտրություններ, եթե Նիկոլը կեղծ թվեր հայտարարեց, այլևս ոչինչ անել չեն կարողանալու»,- այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլն արդեն այսօր օրերին բավականին լավ պատրաստվում է հետընտրական զարգացումներին, պատժիչ ջոկատներ են կազմում, որպեսզի հետընտրական հուզումները զսպեն։

Խոսելով համացանցը ողողած մեր հերոս տղերքի դիերին առնչվող սահմռկեցուցիչ կադրերի մասին՝ Իսագուլյանը համոզմունք է հայտնել, որ այդպիսի «պադվալներ» էլի կան, էլի կհայտնաբերվեն։

«Պատերազմի սկզբում զոհերը շատ-շատ են եղել, զոհերի կուտակում է եղել, և անձամբ Նիկոլն է հրահանգել թաքցնել զոհերի իրական թիվն ու նրանց տեղավորել տարբեր տեղերում, և այդպես մեր հերոս տղերքի դիերը լցրել են որտեղ պատահի»,- նշել է Գառնիկ Իսագուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։