Ուկրաինայի դեսպանը Գերմանիային մեղադրել է Պուտինից վախենալու մեջ

Գերմանիան դեմ է հանդես գալիս Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությանն անդամակցությանը «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից վախենալու պատճառով»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Loyal ամսագրին տված հարցազրույցում ասել է Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:

Դիվանագետի կարծիքով, Հյուսիսատլանտյան դաշինքին միանալը միակ հնարավորությունն է՝ պաշտպանելու երկրի անվտանգությունը:

«Ցավոք, մեր գերմանացի գործընկերները չեն կիսում այդ տեսլականը, քանի որ նրանք վախենում են, որ այդպիսով իբր կարող են սադրել Պուտինին»,- ասել է դիվանագետը: