Արարատի փոխմարզպետը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Այսօր՝ հունիսի 1-ին, Արարատի մարզպետի տեղակալ Նորիկ Ամիրխանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ նշելով, որ իր որոշումը պայմանավորված է օրվա իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությամբ, որի հետ ինքը համաձայն չէ։