Վալերին հիշում է, որ խորհդային տարիներին Բարխուդարլու գյուղում թուրքերը մեծ խորը փոս ունեին, որտեղ սպանում ու գցում էին տեղի հայերին

1-ին նկարում Վալերին է Ազատամուտ գյուղից։ 1992-1993-ին արցախյան առաջին պատերազմի ժամանակ 13 տարեկան տղա էր, ջուր ու ծխախոտ էր հասցնում գյուղի պաշտպաններին, որոնց մեջ իր հայրն ու հորեղբայրն էին։ Վալերին երկու տղա ունի, 2020 թ. 44-օրյա պատերազմում տղաներից մեկը Մեխակավանում (Ջաբրայիլում) վիրավորվել է, հիմա շարժողական խնդիրներ ունի։

2-րդ նկարում նրանց տունն է` հարակից տնտեսությամբ` հավանոց, գոմեր, այգի։ Հողատարածքն էլ ճանապարհի այն կողմում է։

3-րդ նկարում նիկոլա-ադրբեջանական GPS-յան իրականությունն է (նշվածը` Վալերիի տունը), որը մեր երեսին թափահարելով` հողատու կապիտուլյանտը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել թշնամու հետ ու թուրքին տալ հայկական տարածքները, այդ թվում` Վալերիի տունը, կից տնտեսությունն ու հողատարածքը։

Բայց Վալերին իր տուն ու տեղը թողնելու մտադրություն չունի։ «Ես թուրքին մի մետր էլ հող չեմ տալու»,-ասում է Վալերին ու հիշում, որ խորհդային տարիներին Բարխուդարլու գյուղում թուրքերը մեծ խորը փոս ունեին, որտեղ սպանում ու գցում էին տեղի հայերին։ «Էս իմ տունն ա, իմ հողն ա, ես գնալու տեղ չունեմ»…

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից։