Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է. Փաշինյան (տեսանյութ)

Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը: Այս մասին այսօր` մայիսի 30-ին,  Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:

«Եթե մենք դավաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողով է եկե՞լ, թե՞ ստիպողաբար է եկել, թե՞ սպառնալիքով է եկել, թե՞ Ոստիկանությունով է եկել: Դե, ցանկացած լրագրող, եկեք, մտեք այս ժողովրդի մեջ հարցեր տվեք և այս մարդիկ այնպիսի քաղաքագիտական վերլուծություններ կանեն, որ ձեր շատ քաղաքագետներ ի վիճակի չեն: «Այս ժողովուրդն այստեղ է, որովհետև գիտե՝ նրանց պետք չէ լսել ձեզ ու իմանալ, մենք դավաճան ենք, թե չէ, նրանց պետք է մեր աչքերի մեջ նայել ու ամեն ինչ գիտեն: Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»,-ասաց նա: