«Հանրապետությունը» իր ցուցակը ներկայացրեց ԿԸՀ. հայտնի են առաջին 20 թեկնածուների անունները
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ԿԸՀ ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ցուցակը: Նա տեղեկացրեց, որ ցուցակում 103 թեկնածու կա:
Առաջին քսանյակում ընդրկված են հետևյալ անձինք.
- Արամ Սարգսյան
- Արտակ Զեյնալյան
- Անի Խաչատրյան
- Ռոմիկ Մխիթարյան
- Բորիկ Նազարյան
- Անահիտ Ադամյան
- Մանվել Ղազարյան
- Ալբերտ Հովասափյան
- Հայկանուշ Ղշչյան
- Տավրոս Սափեյան
- Ռոբերտ Մանուկյան
- Քրիստինե Սարոյան
- Հովիկ Արսենյան
- Մասիս Մելքոնյան
- Ելենա Ասրիյան
- Սամվել Ադամյան
- Արամ Գեղամյան
- Սուսաննա Գյուրջյան
- Արսեն Մակվեցյան
- Սուրեն Ղուկասյան
Անի Խաչատրյանը նշեց, որ ցուցակում խոշոր գործարարներ չունեն: Հարցին, թե ՔՊ-ի հետ համագործակցություն պատկերացնում են, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրության արդյունքներից: Առհաասարակ խորհրդարանական մոդելը իր մեջ կոալիցիաների հնարավորություն է պարունակում: «Հանրապետություն» կուսակցության ամբողջ գործունեությունը ցույց է տվել, որ կա մասնակից ուժ կամ ուժեր, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են: Այն մարդիկ, որոնք հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած սպանություն, այդ մարդկանց հետ միանշանակ «Հանրապետություն» կուսակցությունը չի կարող ունենալ կոալիցիա»: