Մեզանում իրականում չարի ու բարու պայքար է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է թաքնագետ, մշակութաբան Թորոս Ալեքսանյանը։

Պարոն Ալեքսանյանի հետ խոսեցինք Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում ադրբեջանական անկլավներ ստեղծելու մեր իշխանությունների պատրաստակամության մասին։ Ինչ հետևանքներ կունենա ադրբեջանի հետ Հայաստանի այդ պայմանավորվածությունը և հնարավո՞ր է արդյոք այն չեղարկել ու կանխել Հայաստանի թուրքացումը։ Թորոս Ալեքսանյանն ասաց, որ ադրբեջանցին չի բավարարվելու միայն Հայաստանում ունեցած անկլավներով, նա ավելիին է ձգտելու՝ ի վերջո Հայաստանն ադրբեջանին ձուլելու նպատակով։

Խոսեցինք հասարակության բարոյալքումից, գիտակցության ցածր մակարդակից և բնազդայնացումից։ Ըստ հաղորդման հյուրի՝ հասարակությունը իրականում այս մակարդակից ավելին չի եղել, պարզապես հիմա լավագույն ժամանակներ են, որպեսզի վատ զանգվածը ջրի երես դուրս գա։ Մենք շատ բացթողումներ ունենք հասարակության կրթության ոլորտում, և դա ոչ միայն դպրոցներում պետք է արվի, բուհերում, այլև կյանքի դպրոցում, առողջ հասարակական միջավայրում։

Մանրամասները՝ տեսանյութում