Դատախազությունը վաղուց վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» (ավելի ճիշտ՝ «ադրբեջանցիական պայմանագիր») կուսակցության ֆիլիալի․ Ռուբեն Մելիքյան

Այն, որ Դատախազությունը վաղուց վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» (ավելի ճիշտ՝ «ադրբեջանցիական պայմանագիր») կուսակցության ֆիլիալի՝ արդեն կասկածից վեր է։ Այս պնդումը հաստատվում է միայն այն փաստով, որ նախկին վարչապետ Ն.Փ.-ի կողմից պետության դեմ ուղղված ծանրագույն հանցանքներ կատարելու մասին մի քանի խիստ հիմնավորված հաղորդումներին պատշաճ ընթացք չտրվեց և վարույթը «լղոզվեց»։

Այդ կառույցի ղեկավարը վաղուց է անցել բոլոր իրավական ու բարոյական կարմիր գծերը, և նրա հետ ամեն ինչ պարզ է։ Միևնույն ժամանակ, շատ ու շատ ստորադաս դատախազներ այդ գծերը չեն անցել, և խորհուրդ կտայի «ինքնավնասմամբ» չզբաղվել։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։