Սյունիքի մարզ են այցելել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ

Սյունիքի մարզ են այցելել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ:

Այս մասին Սյունիքից հայտնում է Tert.am-ի թղթակիցը:

Ըստ տրամադրած տեղեկության՝ Սյունիքի մարզ են այցելել Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Հոլանդիայի և այլ երկրների դեսպաններ:

Նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, նախատեսված է նաև այց Սև լճի տարածք: