ԱՄՆ-ը արգելում է Ղրիմը ռուսական համարել

Ամերիկացի օրենսդիրները ցանկանում են արգելել դաշնային գործակալություններին Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի իշխանության ճանաչումը: Այդ օրինագծին աջակցում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, գրում է «Գազետա․ռու»ն։

Ըստ աղբյուրի, օրինագիծը միաձայն ընդունվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Նախաձեռնությունն արգելում է դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ցանկացած գործողություն, որը ենթադրում է թերակղզու օդային տարածքում և տարածքային ջրերում Ռուսաստանի իշխանության ճանաչում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու դիտավորյալ բռնակցումը»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան, հիշեցրել էր, որ Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը, թերակղզու վերամիավորումը երկրի հետ տեղի է ունեցել միջազգային իրավունքի համաձայն:

2014-ի մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք: