ԱՄՆ-ը իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. ի՞նչ է սա նշանակում

Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.

  1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
  2. 44-օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
  3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
  4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
  5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
  6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:

Այս պահին դեռ այսքանը:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից