Կասեցվել է կաթնամթերքի ևս երկու արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) և  «Արա-Արեգ» (Գեղարքունիքի  մարզ, գ. Լճաշեն) ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրամասերում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող կամ խաչաձև աղտոտումը:

Արտադրամասերի աշխատանքը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: