ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը. Զաս

«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը»,- այսօր Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Նշում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի»,- ասել է Զասը` ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն աջակցում է հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին Ռուսաստանի միջնորդությամբ: