Հայաստանը կարող է առ ոչինչ ճանաչել ԽՍՀՄ տարիներին Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների մեծ մասը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին նվիրաբերելու որոշումները

ԱՄՆ-ը և Ռուսաստանը փաստացի «վիճելի» են անվանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքները։ Դա խոսում է այն մասին, որ երկու գերտերությունները չեն ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները։

Հետևաբար, ինչպես ամիսներ շարունակ պնդում եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանը կարող է առ ոչինչ ճանաչել ԽՍՀՄ տարիներին Քարվաճառի և Քաշաթաղի (Լաչին) շրջանների մեծ մասը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին նվիրաբերելու որոշումները։

Արխիվային բոլոր փաստաթղթերով և քարտեզներով մինչև 1933-35 թվականները Քարվաճառի Ալ լճերին հարակից հսկայական տարածքները, Քաշաթաղի մեծ մասը, նաև Ղուբաթլուն եղել են Հայաստանի կազմում։

Ունեք միջազգային իրավունքից բխող փաստեր, ունեք համաշխարհային գերտերությունների հայտարարություններ։

Գործեք ի նպաստ հայկական պետականության։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից