Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Լաքոթը Շիրազ է մեջբերել

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հայերեն և ֆրանսերեն ներկայացրել է Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտը».

« Nous étions en paix comme nos montagnes

Vous êtes venus comme des vents fous.

Nous avons fait front comme nos montagnes

Vous avez hurlé comme les vents fous.

Éternels nous sommes comme nos montagnes

Et vous passerez comme des vents fous.

« Impromptu » de Hovhannès Chiraz, trad. Jacques Gaucher

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին և 13-ին «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ ոտնձգություններ են կատարվել: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում նշել է, որ Սյունիքում` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր վերաբերմունքը միանշանակ է: Նա հայտարարել է` դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Մակրոնը նաև տեղեկացրել է՝ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել: