Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ

«Ֆեյսբուքի» նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ «Ֆեյսբուքի» ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ և

30 Instagram հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաև Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15 500 դոլար. սքրինշոթներից երևում է, որ ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։

Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված և ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել։

Նկարում ադրբեջանական ֆեյքերի օրինակներն են

https://about.fb.com/…/april-2021-coordinated…/

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից