Արա Այվազյանը՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին

Ադրբեջանի հետ սահմանի պաշտոնապես բաժանման մասին առայժմ խոսք չկա: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով, սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը կդրվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և երբ ստեղծվի համատեղ հանձնաժողով, որը կհամաձայնեցնի սահմանազատման մոտեցումները:

«Զինվորականների այժմյան տեղաշարժերը պայմանավորված են միայն անվտանգության նկատառումներով և կապված չեն սահմանազատման հետ», – բացատրեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Միաժամանակ նա նշեց, որ սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովն արդեն ձևավորված է՝ հնարավոր գործարկման համար: