Ես հրապարակում եմ կոնկրետ փաստ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը. Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանը Քարվաճառի և Բերձորի շրջանները հանձնել է Ադրբեջանին։

Վարդևանյանը գրում է․

«Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»։ Ի դեպ փաստը վերացական հասկացություն չէ, չափազանց կոնկրետ տվյալ է։ Առաջարկում եմ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստով խոսենք։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Աղդամի շրջանը պարզապես ՀԱՆՁՆՎԵԼ է ադրբեջանին։

Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը ՀԱՆՁՆՎԵԼ Է ադրբեջանին։ Ես հրապարակում եմ կոնկրետ ՓԱՍՏ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը։

Փաստը իրավական տերմին է, կից ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առկա փաստը»։