Մինսկը բողոքի հայտագիր է ներկայացրել Երևանին

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին:

«Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։