Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին, հայտնում է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը։
Այժմ նավերը պետք է տեղեկացնեն իրանական իշխանություններին և նրանցից ստանան շարժման կանոնների մասին էլեկտրոնային նամակ։ Այդ կանոնները ընդունելու դեպքում նավերը կարող են ստանալ անցման թույլտվություն։

