ՄԱԿ-ի խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել Լիբանանի դժվարամատչելի շրջաններ
Միավորված ազգերի կազմակերպության ժամանակավոր առաքելության խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել Լիբանանի հարավում գտնվող դժվարամատչելի շրջաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով առաքելության տարածած հաղորդագրությանը։
Բժշկական պարագաները և մթերքները փոխանցվել են Տիր, Սայդա և Բեյրութ քաղաքների բնակիչներին։
Խաղաղապահ առաքելությունը հայտնում է, որ չնայած առկա ռիսկերին և վտանգներին, խաղաղապահները շարունակում են իրենց մարդասիրական ծառայությունը Լիբանանի հարավային շրջաններում։

